Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Խոստացել եմ, որ մի քիչ էլ մեծանա՝ Արցախ եմ տանելու

Խոստացել եմ, որ մի քիչ էլ մեծանա՝ Արցախ եմ տանելու
01.11.2024 | 09:29

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր պապ ու թոռնիկով, գնացինք Հանրապետության հրապարակ:

Գնացինք, գնացինք շատ թե քիչ, մեկ Ամիրյան 2 հասցեում տեսանք մի գրախանութ, վրան գրած ԲՈՒԿԻՆԻՍՏ: Ներս մտանք, տեսնենք՝ ի՛նչ. ոնց որ հեքիաթում. գեղեցիկ, հետաքրքիր գրքեր՝ տարբեր լեզուներով, տարբեր տարիքի համար, ուրեմն նաև տարբեր բովանդակությամբ ու թեմաներով, շքեղ գրենական պիտույքներ... ՄԻ առանձին հատվածում Արցախի մեր, ինչպես հայտնիները կասեն՝ քույրերի և եղբայրների հեղինակած, նաև Արցախում հրատարակված գրքերի ցուցահանդես վաճառք էր: Մի խումբ արցախցի գրողներ ու մտավորականներ էին հավաքված, ու զարմանալիորեն ոչ մի տեղացի մտավորական, գրչակից, ոչ մի գրական կազմակերպության ներկայացուցիչ: Մինչ ես զրուցում էի ԿԱՃԱՌ գիտական հանդեսի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Մհեր Հարությունյանի ու Բուկինիստ գրավաճառ ցանցի բազմամյա տեր ու տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ, թոռնուհիս՝ Նաիրուհին, ստանձնեց հավաք-հանդիպման առանցքային դերակատարի պարտականությունները, և Խաչիկ պապից նվեր ստացավ մանկական հրաշալի գրքերով լի մի տոպրակ: Հիշարժան ու տպավորիչ օր էր: Թոռնիկիս հետ մի ահագին զվռնեցինք քաղաքի կենտրոնում ու գրքերի հաճելի բեռով վերադարձանք տուն: Դրսից եկած սոված մարդիկ, վրա պրծանք տատիկի պատրաստած համեղ ուտելիքին, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։ Նաիրուհին շտապում էր արագ ուտել, որ գրքերը կարդա: Մեկի ընթերցանությունը դեռ մետրոյում էր ինքնակամ սկսել՝ ուղևորների պլշած հայացքների ներքո... Խոստացել եմ, որ մի քիչ էլ մեծանա՝ Արցախ եմ տանելու:

Էսպիսի բաներ:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6189

Մեկնաբանություններ

նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել